Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ համաձայնագրերը, որոնցից ոչ մի կողմ չի դուրս եկել, մնում են արդիական          Ադրբեջանն ու ԱՄՆ-ը ստացան երկարաժամկետ ռազմավարական ու տնտեսական օգուտներ՝ ամրապնդելով դիրքերը տարածաշրջանում       Զանգեզուրի միջանցքը Թուրքիան կկապի թյուրքական աշխարհի հետ իսկ թյուրքական աշխարհը Եվրոպայի հետ՝ Թուրքիայի միջոցով    

09 օգոս 2025 15:37

Անհրաժեշտ է Իլհամ Ալիևին ստիպել ազատ արձակել Բաքվում պահվող ռազմագերիներին և քաղբանտարկյալներին և դուրս բերել իր զորքերը Հայաստանի տարածքից

Անհրաժեշտ է Իլհամ Ալիևին ստիպել ազատ արձակել Բաքվում պահվող ռազմագերիներին և քաղբանտարկյալներին և դուրս բերել իր զորքերը Հայաստանի տարածքիցԱՄՆ կոնգրեսական Ֆրենք Փալոնեն ողջունել է Սպիտակ տանը անցկացված հանդիպման ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման առաջընթացը: Նա գրել է իր X էջում՝ մեկնաբանելով Վաշինգտոնում անցկացված Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպումը:

«Ես ողջունում եմ ԱՄՆ-ի անմիջական ներգրավվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում: Չնայած հարավային Հայաստանի միջով տրանսպորտային միջանցքի առկայությունը խնդիրներ է ստեղծում, ես հույս ունեմ, որ ԱՄՆ-ի անմիջական ներգրավվածությունը կհանգեցնի արդար և երկարատև խաղաղության համաձայնագրի և Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Հայաստանի տնտեսական շրջափակման դադարեցմանը: Ցանկացած վերջնական համաձայնագիր պետք է ներառի ամուր կիրառման մեխանիզմներ և անվտանգության երաշխիքներ Հայաստանի համար, եթե Ադրբեջանը խախտի իր պարտավորությունները: Այդ համատեքստում սխալ է, որ ԱՄՆ-ն հրաժարվում է կիրառել «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ ուղղումը: Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու համար որևէ արդարացում չկա»:

Կոնգրեսականի համոզմամբ՝ բացի դրանից, անհրաժեշտ է անել հնարավոր ամեն ինչ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ստիպելու ազատ արձակել Բաքվում շարունակաբար պահվող ռազմագերիներին և քաղբանտարկյալներին, ինչպես նաև դուրս բերել իր զորքերը Հայաստանի տարածքից։

«Միացյալ Նահանգները բարոյական պարտավորություն ունի ապահովելու արցախցի բռնի տեղահանված հայերի անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձը իրենց բնօրրան՝ Լեռնային Ղարաբաղ»,- ընդգծել է Ֆրենկ Փալոնեն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր