Երևանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարանցուն          Ավտովթար՝ Արարատի մարզում, բախվել են «Honda Fit»-ը և «ՈւԱԶ 452»-ը       Որ կենդանակերպի նշանները կդառնան ճակատագրի սիրելիները    

10 օգոս 2025 23:18

Մենք չենք ընդունի տարածաշրջանում միջազգային սահմանների որևէ փոփոխություն

Մենք չենք ընդունի տարածաշրջանում միջազգային սահմանների որևէ փոփոխությունՎաղը ինձ կզանգահարի Հայաստանի արտգործնախարարը։ Այս մասին ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, փոխանցում է իրանական IRNA գործակալությունը:

«Երեքշաբթի Հայաստանի արտգործնախարարի տեղակալը պետք է ժամանի Թեհրան, և մենք շարունակելու ենք խորհրդակցությունները։  Մեր դիրքորոշումը Զանգեզուրի և այս հարցի վերաբերյալ լիովին հստակ է։ Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խաղաղություն և ավելի վաղ հայտնել ենք մեր պատրաստակամությունը՝ համագործակցելու և նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին։

Ինչ վերաբերում է Կովկասյան տարածաշրջանին, մեր դիրքորոշումը միանգամայն հստակ է. մենք պահանջում ենք, որ տարածաշրջանի բոլոր երկրները պահպանեն լիակատար ինքնիշխանություն իրենց տարածքների նկատմամբ, հարգեն տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը և չենք ընդունի միջազգային սահմանների որևէ փոփոխություն»,-նշել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր