Մհեր Ախտոյանը եւ հայրն արտերկրում անհետացել են․ «Հրապարակ»          Ովքեր են Ալեն Սիմոնյանի դեմ աշխատել, որ նրան որևէ պաշտոնի չի նշանակում Փաշինյանը. ցուցակ. «Ժողովուրդ»       Հուլիսի 10-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

12 օգոս 2025 12:47

Բաքուն ակնկալում է Հայաստանի Սահմանադրության փոփոխություններ

Բաքուն ակնկալում է Հայաստանի Սահմանադրության փոփոխություններՎաշինգտոնում ԱՄՆ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև համատեղ հռչակագրի ստորագրումը հաստատեց Բաքվի հավատարմությունը խաղաղության օրակարգին։ Այս մասին NE Global-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրման վերաբերյալ փաստաթղթում պարունակվող դրույթն ընդունում է այս համաձայնագրի ստորագրման և վավերացման հետագա քայլերի անհրաժեշտությունը։ Այլ կերպ ասած, որպեսզի դա հնարավոր դառնա, Բաքուն ակնկալում է Հայաստանի Սահմանադրության փոփոխություններ՝ Ադրբեջանի նկատմամբ դեռևս առկա տարածքային պահանջները վերացնելու համար», - նշել է Էլչին Ամիրբեկովը։

Նա նաև ուշադրություն է հրավիրել հռչակագրի մեկ այլ կարևոր կետի՝ երկու երկրների միջև տրանսպորտային և հաղորդակցական կապերի բացման պարտավորության, մասնավորապես՝ Ադրբեջանի մայրցամաքային մասի և Նախիջևանի միջև անխոչընդոտ հաղորդակցություն ապահովելու անհրաժեշտության վրա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր