Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել, տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 26-ի համար          Ավինյանն է մեղավոր ․ «Հրապարակ»       Ժողովուրդը Եկեղեցու հետ է, ի աջակցություն Սուրբ Էջմիածնի ստորագրահավաքը ռեկորդային կարճ ժամանակում 50000 ստորագրություն հավաքեց. «Փաստ»    

13 օգոս 2025 11:38

Հայաստան-Ադրբեջան գործարքը կարևոր է Դոնալդ Թրամփի համար

Հայաստան-Ադրբեջան գործարքը կարևոր է Դոնալդ Թրամփի համարՀայաստանի և Ադրբեջանի միջև վաշինգտոնյան պայմանավորվածությունը, այս գործարքը կարևոր է նախագահ Դոնալդ Թրամփի համար. այս մասին ճեպազրույցում ասել է Պետդեպի խոսնակ Թեմի Բրյուսը:

«Սա կարևոր է այս վարչակազմի համար։ Սա կարևոր է աշխարհի համար... Թեև շատերն են փորձել են՝ եվրոպացիները, ֆրանսիացիները, Պուտինը և նույնիսկ Բայդենը, միայն նախագահ Թրամփը կարողացավ հաջողությամբ այս երկու երկրները միավորել՝ այս պատմական խաղաղությանը համաձայնության գալու համար։

Այսպիսով, կարծում եմ, աշխարհը գիտի, որ նա հանձնառու է երկրների միջև երկարատև, կայուն խաղաղությանը՝ անկախ նրանից, թե որքան են տևել հակամարտությունները կամ թշնամանքը։ Եվ այդ հանձնառությունը, ինչպես մենք նաև տեսել ենք, հիմնված է դիվանագիտության վրա», - ասել է խոսնակը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր