Արցախում ադրբեջանական օկուպացիոն վարչակարգի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանությունը հասել է աննախադեպ ծավալների          Վաղարշապատ-Երևան ճանապարհին բախվել են «Jeep»-ը և «Opel»-ը, կա տուժած       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել օգոստոսի 15-ի համար    

15 օգոս 2025 09:00

Ավինյանի անարդարության ճարտարապետությունը՝ Շորժայում ․ «Ժողովուրդ»

Ավինյանի անարդարության ճարտարապետությունը՝ Շորժայում ․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս օրերին «Հետքը» հանրայնացրեց, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի թոշակառու հայրը առանձնատուն է կառուցում Սևանա լճի ափին, միևնույն ժամանակ Երևանում դատապարտում են բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանին, որ լինելով 2 օրվա նախարար՝ չի արգելել կառուցել առանձնատուն նույն համայնքում:

Նիկոլ Փաշինյանի հետհեղափոխական ընտրովի արդարադատության պտուղները հերթական անգամ վայելում է հանրությունը՝ մի կողմում տեսնելով, թե ինչպես է «Օփել»-ի վարորդներին «համբալ» անվանած Արմեն Ավինյանը՝ Երևանի քաղաքապետի հայրը, Շողակաթ համայնքում՝ Շորժայում, շքեղ առանձնատուն կառուցում, իսկ մյուս կողմում էլ, որ հակակոռուպցիոն դատարանում սկսվել է «Հայաստան» խմբակցության ղեկավարի ու քարտուղարի դատը, որտեղ Արծվիկ Մինասյանին մեղադրում են, որ իր՝ բնապահպանության նախարար եղած ժամանակ, նույն Շորժայում կառուցվել է առանձնատուն, բայց նա միջոցներ չի ձեռնարկել այդ ուղղությամբ:

Եթե արդարությունն ու հավասարությունը գործեին, այսօր պետք է դատարանում լինեին նաև շրջակա միջավայրի արդեն նախկին նախարար Հակոբ Սիմիդյանը և ներկայիս նախարար Համբարձում Մաթևոսյանը:

Տեղեկացնենք, որ Շողակաթ համայնքի ղեկավարը ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի (հայտնի շիշ բռնողի) քավորն է՝ Սուլիկո Շուշանյանը, և, բնականաբար, հողհատկացումը արվել է նաև նրա կողմից:

Շինարարության թույլտվության պատասխանատուներն են նաև «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Մնացականյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:
Ահա այս պաշտոնյաների թողտվությամբ է Սևանա լճի ափին վեր խոյանում Ավինյանի առանձնատունը, իսկ ընդդիմադիրները նույն արարքի համար դատարանի դռներն են ընկել»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր