Արցախում առգրավված ռուսական զենքը կարող է վաճառվել Ուկրաինային․Ադրբեջանցի պատգամավոր          Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Հայաստան       Երևանում ավազակային հարձակման է ենթարկվել երգիչ-երաժիշտ, տեղափոխվել է հիվանդանոց    

18 օգոս 2025 13:06

Երևանում ավազակային հարձակման է ենթարկվել երգիչ-երաժիշտ, տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում ավազակային հարձակման է ենթարկվել երգիչ-երաժիշտ, տեղափոխվել է հիվանդանոցՕգոստոսի 16-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ դանակահարության հետևանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Երևանի քրեական վարչության ծառայողները, որտեղ բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատրավածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում:

Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում «պոլիտրավմա հարցական, մեջքի շրջանի ողնաշարի միջին երրորդականի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժառուին, Երևանի քրեական ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղփոխվածը Երևանի բնակիչ 26-ամյա տղամարդ է:

Երևանի քրեական ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 04:20-ի սահմաններում, Գյուրջյան փողոցի 5/2 հասցեի մոտ արծաթագույն «մերս» մակնիշի ավտոմեքենայով 2 անձինք մոտեցել են 26-ամյա տղամարդուն, ծեծի ենթարկել, դանակահարել և հափշտակել նրա մոտ եղած պայուսակը, որի մեջ բացի անձնական իրերից նաև գումար է եղել:

Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Երևանի քրեական ոստիկանության վարչության ծառայողները հսկայածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են հանցագործությունը կատարած անձանց ինքնությունները և տաք հետքերով հայտնաբերել են նրանց, ովքեր տեղափոխվել են Երևանի քրեական ոստիկանության վարչություն:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավազակային հարձակման ենթարկվածը երգիչ, երաժիշտ է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր