Ես ձեր դատական թիմից չեմ վախենում, ես արդարացվելու եմ, բայց դուք մնալու եք մեղավոր և ձեր սերունդներն են մնալու մեղավոր

«Ես ձեր դատական թիմից չեմ վախենում: Հիմա լինի, 10 տարի հետո լինի, իմ մահից հետո լինի, ես արդարացվելու եմ, բայց դուք մնալու եք մեղավոր և ձեր սերունդներն են մնալու մեղավոր և դուք ձեր սերունդների առաջ ամաչելու եք:
Մեր ձերբակալությունն այս իշխանությունների խարան է և խայտառակությունը: Բայց ես չեմ հասկանում, թե Ձեզ ինչն է դրդում մասնակից դառնալ այս խարանին»,-ասել է Սրբազանը՝ դիմելով դատավորին:
«Ես ցավում եմ Ձեզ համար, ինչպես կցավամ իբրև հոգևորական ցանկացած հայորդու համար, որը սխալ է գործում»,-վերջում ավելացրել է Սրբազանը: