Oգոստոսի 20-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Օգոստոսի 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ողբերգական դեպք՝ բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված 11-օրական աղջնակի մահը    

19 օգոս 2025 21:41

2022 թվականին հրաժարվեցինք պատերազմի մեջ մտնել Ռուսաստանի դեմ, որից հետո սկսվեց աննախադեպ շանտաժ ԵՄ կողմից

2022 թվականին հրաժարվեցինք պատերազմի մեջ մտնել Ռուսաստանի դեմ, որից հետո սկսվեց աննախադեպ շանտաժ ԵՄ կողմիցԵվրամիությունը սկսել է շանտաժի ենթարկել Վրաստանին այն բանից հետո, երբ 2022 թվականին նա հրաժարվել է միանալ Ռուսաստանի դեմ ռազմական հակամարտությանը: Այս մասին  հայտարարել է Վրաստանի Հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:

«2022 թվականին մենք հրաժարվեցինք պատերազմի մեջ մտնել, և դրանից հետո սկսվեց բացարձակապես աննախադեպ շանտաժ։ Սկզբում մեզ թեկնածուի կարգավիճակ չտրվեց առանց որևէ հիմքի, և դրանից հետո բազմիցս ճանաչվեց, որ Վրաստանը առաջատարն էր բոլոր թեկնածու երկրների շարքում»,-լրագրողներին ասել  է Կոբախիձեն:

Ավելի վաղ նա բազմիցս հայտնել էր, որ Եվրամիության երկրները և ուկրաինացի պաշտոնյաները Վրաստանին կոչ են արել 2022 թվականին Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր