Oգոստոսի 20-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 20-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անի թաղամասի Տրդատ Ճարտարապետ փողոցի, Ավստրիական, Մուշ, Բուլվարային թաղամասերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 20-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի, Մարտունի, Գետիկ, Թթուջուր, Վահան, Շորժա, Արտանիշ, Դրախտիկ բնակավայրերի գազասպառողների, սեփականատեր Արսեն Նադարյանի, սեփականատեր Ռ․Սարգսյանի, սեփականատեր Սամվել Գոռոյանի, սեփականատեր Գ․Սիմոնյանի, սեփականատեր Ա․Հակոբջանյանի, սեփականատեր Սուլիկո Շուշանյանի, «Տիգարելլ» ՍՊԸ-ի, «Ուրսա-Մաժոր» ՍՊԸ-ի, «Աշտարակ Միլկ» ՍՊԸ-ի, «Դրախտիկա» ՍՊԸ-ի, «Գրասառ» ՍՊԸ-ի, «Դիակոնիկա» ՍՊԸ-ի, «Բլուբերրի Ջելատո» ՍՊԸ-ի, «Ար-Տար» ՍՊԸ-ի գազամատակարարումը։