Բшխվել են «Chevrolet»-ը և «BMW»-ն, որոնցից մեկն այնուհետև բшխվել է կայանված «Mercedes»-ին, կա 3 վիրшվոր          Ռուսաստանից գնացքներն արդեն ուղևորվում են դեպի ՀՀ՝ Ադրբեջանի տարածքով, սա պատմական է       Դեկտեմբերի 23-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

20 օգոս 2025 11:05

2025 թվականի հունվար-հուլիսին ՀՀ-ից դեպի ԵԱՏՄ արտահանումը կազմել է 1 մլրդ 788 մլն դոլար, ինչը 42 մլն դոլարով կամ 2.4%-ով ավելին է, քան 2024թ. ցուցանիշը

2025 թվականի հունվար-հուլիսին ՀՀ-ից դեպի ԵԱՏՄ արտահանումը կազմել է 1 մլրդ 788 մլն դոլար, ինչը 42 մլն դոլարով կամ 2.4%-ով ավելին է, քան 2024թ. ցուցանիշը2025 թվականի հունվար-հուլիսին Հայաստանից դեպի ԵԱՏՄ արտահանումը կազմել է 1 մլրդ 788 մլն ԱՄՆ դոլար, ինչը 42 մլն դոլարով կամ 2.4%-ով ավելին է, քան 2024թ. համապատասխան ցուցանիշը։ Այս մասին գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Հատկանշական է, որ ​«ծաղկեփնջի ծաղիկներ, կոկոններ եւ դեկորատիվ կանաչ» ապրանքային ուղղության մասով աճը կազմել է 88.7%-ով կամ 17.2 մլն․ ԱՄՆ դոլարով։

Այս տեղեկատվությունը կարևոր է, քանի որ մամուլում և սոցցանցերում որոշ պսևդոփորձագետներ պարզապես մոլորեցնում են մեր ժողովրդին՝ ՌԴ-ից Հայաստան, ապա Էմիրիություններ նախորդ տարվա նկատմամբ ոսկու «տեղափոխության» կրճատումը ներկայացնելով որպես տնտեսական կոլապս, այնինչ այն ՀՀ-ի և մեր բնակչության համար ոչ միայն ստեղծում էր 0-ին ձգտող արդյունք, այլ ընդհակառակը՝ մի բան էլ ռիսկեր էր ստեղծում պետության ու բիզնես միջավայրի համար»,-գրել է Պապոյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր