Կարևորը՝ իշխանավորները հարուստ լինեն, մնացյալը՝ հեչ. «Փաստ»          Վերջում գլխավոր մեղավոր կկարգի ժողովրդին. «Փաստ»       Հունվարի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

20 օգոս 2025 11:57

Ես կարծում եմ, որ գործը գնում էր դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, բայց հիմա դա այլևս չի լինի

Ես կարծում եմ, որ գործը գնում էր դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, բայց հիմա դա այլևս չի լինիԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մոլորակն այլևս չի շարժվում դեպի երրորդ համաշխարհային պատերազմ: Այս մասին նա ասել է ամերիկացի լրագրող Մարկ Լևինին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Խոսելով Ուկրաինայի հակամարտության մասին՝ նա նշել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք իրավիճակը միայն վատացել է։

«Ես կարծում եմ, որ գործը գնում էր դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, բայց հիմա դա այլևս չի լինի։ Սա է լավ լուրը: Դուք այլևս կարիք չունեք անհանգստանալու դրա համար»,-ասել է նա։

«Տեսնենք, թե ինչպես կզարգանա կարգավորման գործընթացը։ Բայց դա գնում էր դեպի երրորդ աշխարհամարտ: Դա ամենասարսափելին է, որ տեղի է ունեցել ռազմական հակամարտությունների տեսանկյունից։ Սրանք ամենամեծ թվերն են, որոնք մենք տեսել ենք Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր»,-հավելել Է Թրամփը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր