Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից          Իր ուղերձում Փաշինյանը շանտաժի և սպառնալիքի լեզվով էր խոսում       Արսեն Թորոսյանը վայր է դնում պատգամավորական մանդատը    

20 օգոս 2025 16:05

Արսեն Թորոսյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

Արսեն Թորոսյանը վայր է դնում պատգամավորական մանդատըՀայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։ 

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Թորոսյանը  2025 թվականի օգոստոսի 20-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին նշվում է ԱԺ նախագահի հայտարարության մեջ: 

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- նշվում է ԱԺ նախագահի հայտարարության մեջ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր