Իր ուղերձում Փաշինյանը շանտաժի և սպառնալիքի լեզվով էր խոսում

«Նստել ու որոշել են մեր իրավունքների սահմանը, մեր երազանքներն ու նպատակները։ Իրականում, այն, ինչի մասին մենք խոսում ենք արդեն երկու տարի, դա մեր բնական իրավունքն է։ Այսինքն՝ բնական իրավունք, որը այսօր միջազգային իրավունք է, բնական իրավունք, որը մեզ ի վերուստ է տրված, և որևէ մեկը չի կարող դա փակել, չի կարող մեր փոխարեն որոշել։ Սրանք կեղծ թեզեր են, այնպես, ինչպես յոթ տարի շարունակ Փաշինյանը կառուցել է իր իշխանությունը, պահել է իր իշխանությունը՝ մոլորության մեջ գցելով ժողովրդին, իր կեղծ թեզերը տալով», – նշեց Հակոբյանը։
Նրա գնահատմամբ՝ իր ուղերձում Փաշինյանը շանտաժի և սպառնալիքի լեզվով էր խոսում։ «Կարմիր թելով իր ողջ խոսքի ընթացքում գնում էր նաև շանտաժի լեզուն, որով նա վախեցնում էր ժողովրդին, վախեցնում էր այն հատվածին, ովքեր չեն լռում, ովքեր նպատակ ունեն, ովքեր խոսում են Արցախի մասին և ովքեր մտածում են Արցախ վերադառնալու մասին։ Ուղիղ հնչեց կարծես սպառնալիք, շանտաժ՝ երկրի ղեկավարի կողմից, որ ով կխոսի՝ նախ կհետապնդվի, երկրորդ՝ վնաս կտա Հայաստանի Հանրապետությանը»։