Հույս ունեմ, որ ինչ-որ մի պահի կբացվի նաև Հայաստան-Թուրքիա սահմանը          Կապիտուլիացիան ստորագրում են 1 անգամ, հնարավոր չէ 6 անգամ կապիտուլիացիա ստորագրել       Արմեն Աբազյանի պաշտոնաթողությունից հետո տեղեկացված չենք, թե ով է զբաղվում անհետ կորածների ու գերիների հարցով և արդյո՞ք որևէ մեկը զբաղվում է, թե՝ ոչ    

21 օգոս 2025 13:39

Արմեն Աբազյանի պաշտոնաթողությունից հետո տեղեկացված չենք, թե ով է զբաղվում անհետ կորածների ու գերիների հարցով և արդյո՞ք որևէ մեկը զբաղվում է, թե՝ ոչ

Արմեն Աբազյանի պաշտոնաթողությունից հետո տեղեկացված չենք, թե ով է զբաղվում անհետ կորածների ու գերիների հարցով և արդյո՞ք որևէ մեկը զբաղվում է, թե՝ ոչ 2023թ․ Արցախյան պատերազմի,  Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի հետևանքով անհետ կորած անձանց, հաստատված գերիների հարազատները կառավարության շենքի դիմաց են, ինչպես նաև անձինք, ում հարազատները զոհվել և հուղարկավորվել են Արցախում, խնդիր է բարձրացվել՝ արտաշիրիմում իրականացնելու և աճյունները ՀՀ տեղափոխելու համար։ 

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ տևական ժամանակ աշխատանքներ են տարվել խնդիրը բարձրաձայնելու, արտաշիրմում կազմակերպելու և անձանց աճյունները ՀՀ տեղափոխելու ուղղությամբ: 
«Ուզում եմ տեղեկացնել, որ ձևավորված էր խողովակ՝ պետական կառույցների հետ աշխատանքների առումով, ավելի կոնկրետ՝ «Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց» հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը, ղեկավարում էր նախկին ԱԱԾ պետ Արմեն Աբազյանը: Հարազատները ունեցել են հնարավորություն հանդիպումներ ունենալու, ստացել են հավաստիացումներ, որ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են, որոշակի պայանավորվածություններ փորձ է արվում ձեռք բերել, բայց փաստն այսօրվա դրությամբ այն է, որ Արմեն Աբազյանի պաշտոնաթողությամբ պայմանավորված, մինչև հիմա որևէ մեկս տեղեկացված չենք՝ պետական համակարգում ո՞վ է զբաղվում այս հարցերով, կամ արդյո՞ք որևէ մեկը զբաղվում է, թե՞՝ ոչ: Արդյո՞ք Կառավարությունը պլանավորու՞մ է որևէ պաշտոնյա կամ որևէ պետական մարմին այս ուղղությամբ նշանակել կամ հանձնարարել, որպեսզի շարունակեն»,-ասել է Արցախի ՄԻՊ-ը: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր