Օգոստոսի 26-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, եղանակն առաջիկա օրերին       Թուրք-ադրբեջանական դաշինքը ցանկանում է ՀՀ-ին դուրս թողնել թուրքական «Միջին միջանցքի» ծրագրից և «անխոչընդոտ» ձեռք գցել Սյունիքի մարզով անցնող մոտ 43 կմ ուղին    

25 օգոս 2025 22:13

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի օգոստոսի 18-24-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի օգոստոսի 18-24-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ովՍևանա լճի մակարդակը 2025 թվականի օգոստոսի 18-24-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.54 մ (24.08.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 9 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 15 սմ-ով։

Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի օգոստոսի 18-24-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.627 մլն.մ³, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 24-ը ներառյալ՝ 100.734 մլն.մ³:

Սևանա լճից բացթողնված ջրի ծավալը ըստ Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի օգոստոսի 18-24-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 15.635 մլն.մ3³, իսկ ընդհանուր գումարային բացթողումը՝ հունիսի 6-ից օգոստոսի 24-ը ներառյալ՝ 147.813 մլն.մ³:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր