Տեսանյութ.Քաղաքը աներթևեկելի է, կոմունալ ծառայությունների համար հունվարի կեսին ձյուն գալը անակնկալ է՞ր          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում       Ստոկհոլմի արբիտրաժը վերահաստատել է որոշումը, որտեղ պարտավորեցնում է ՀՀ կառավարությանը զերծ մնալ ՀԷՑ-ի դեմ որևէ քայլից    

13 հոկ 2025 17:23

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հոկտեմբերի 6-12-ն ընկած ժամանակահատվածում իջել է 3 սմ-ով

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հոկտեմբերի 6-12-ն ընկած ժամանակահատվածում իջել է 3 սմ-ով Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հոկտեմբերի 6-12-ն ընկած ժամանակահատվածում իջել է 3 սմ-ով և կազմել՝ 1900.37 մ (12.10.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 12 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 2 սմ-ով։

Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հոկտեմբերի 6-12-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.277 մլն.մ³, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 12-ը ներառյալ՝ 106.427 մլն.մ³:

Սևանա լճից բացթողնված ջրի ծավալը ըստ Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի հոկտեմբերի 6-12-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 0.000 մլն.մ³, իսկ ընդհանուր գումարային բացթողումը՝ հունիսի 6-ից հոկտեմբերի 12-ը ներառյալ՝ 180.965 մլն.մ³:

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր