Միջգերդաստանային մարտեր քաղաքական հողի վրա. «Հրապարակ»

Մեզ պատմեցին, որ Պապոյանի մորեղբոր պահվածքը սկսել են քննարկել անգամ իշխանության ներսում, ինչն էլ միջգերդաստանային վեճի առիթ է դարձել։ Պապոյանի մայրն է խնդրել, որ որդու մասին նման գրառումներ չանի։
Մենք «անցանք» Մորիկյանի էջով, վերջին գրառումներից մեկը պատասխան է Փաշինյանին, որը վիրավորել էր Լեւոն Տեր-Պետրոսյանին։
«Էս պոռնկաբարո դուրսպրծուկին մեկը չկա՞ բացատրի, որ Լեւոնը եթե չգրավեր էդ հողերը, էսօր հողի տեղը ոռ պիտի տայիր (արտապատվիրակեիր)»,- գրել է նա։ Նկատեցինք նաեւ, որ էջից հեռացրել է անձամբ Պապոյանի մասին աղմկահարույց գրառումները, որոնցից մեկով ամիսներ առաջ Պապոյանին հիշեցրել էր իր անցյալը․«Դու քո մայմունությունը 2008թ․ Լեւոնի տան մոտ արդեն արել ես ու դրա համար, որպես պարգեւ, Սերժից ու Քոչարյանից ստացել ես արտոնյալ երիտհանրապետականի կարգավիճակ։
Դա քո՛ խնդիրն է, թե հիմա ինչ գնահատական կտաս քեզ պռախոդ տված այդ գործիչներին։ Նրանք էին քեզ ուղարկել այնտեղ, դու էլ հլու-հնազանդ կատարել ես այդ մարդկանց հրահանգները, որը ե՛ւ Լեւոնի դեմ էր, ե՛ւ այսօրվա քո պատուհաս տիրոջ»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 26․ 08․ 25 թ