Ծափաթաղում 3-ամյա տղայի կյանքից զրկած հայրը դատարանի որոշմամբ դատապարտվեց ցմահ ազատազրկման          Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի արտահանումը       Մարտի 26-ին և 27-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

27 օգոս 2025 10:42

7-8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել ՌԴ-ում, այն զգացվել է նաև Հայաստանում

7-8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել ՌԴ-ում, այն զգացվել է նաև ՀայաստանումՕգոստոսի 27-ին` տեղական ժամանակով ժամը 00:33-ին (Գրինվիչի ժամանակով` Օգոստոսի 26-ին ժամը 20։33-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 42.52⁰ և արևելյան երկայնության 48․20⁰ աշխարհագրական կոորդինատներով Ռուսաստանի Դաշնություն՝ Մախաչկալա քաղաքից 75 կմ հարավ-արևելք 10 կմ խորությամբ 5.5 մագնիտուդով երկրաշարժ։
 
Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
 
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7-8 բալ:
 
Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի մի շարք համայնքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր