«Զեյթունի» գերեզմшնատանը կինը հայտնաբերել է, որ իրենց ընտանիքին պատկանող գերեզմшնոցում այլ անձի են հուղարկավnրել          2026 թվականի փետրվարը այս կենդանակերպի նշանների համար հաճելի ֆինանսական անակնկալների ամիս կլինի       Ձյուն, անձրև, բուք, օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով    

27 օգոս 2025 17:10

Սամվել Կարապետյանը շարունակում է ամեն ամիս սեփական միջոցներից 150 մլն դրամ տրամադրել ՀԷՑ-ին, չի դադարեցնում, որ ՀԷՑ-ը չգնա կործանման

Սամվել Կարապետյանը շարունակում է ամեն ամիս սեփական միջոցներից 150 մլն դրամ տրամադրել ՀԷՑ-ին, չի դադարեցնում, որ ՀԷՑ-ը չգնա կործանմանՀԷՑ-ի համար Հանձնաժողովի սահմանած աշխատավարձային ֆոնդից բացի, որը կոնկրետ թիվ է, 2015-ից մինչ այսօր ՀԷՑ սեփականատեր Սամվել Կարապետյանը տրամադրել է 11.6 մլրդ դրամ ավելի գումար՝ մոտավորապես ամիսը 150 մլն է: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀԷՑ նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը:

«Հիմա ամիսը 150 մլն դրամ դեռ սեփականատերը տալիս է, իրենք 20 մլն կրճատել են և դա ներկայացնում են որպես բարեգործություն, որ 1000 աշխատող, որոնք 200 հազար են ստանում, տաս տոկոս ավելի են ստանալու: Արդյոք ավելի բարոյական չէր լինի այդ ամեն ինչն անելուց առաջ ասել՝ սա սեփականատիրոջ միջոցներն են, ոչ թե աշխատավարձային ֆոնդի միջոցներն են»,- ասաց նա:

Ղազինայնը նշեց, որ սեփանակատերն անքակտելի իրավունք ունի իր սեփական միջոցներն այլևս չուղղել, որոշել՝ չի ուզում տրամադրել այդ ամսական 150 մլն-ը տեղավորվեք աշխատավարձային ֆոնդի մեջ:

«Սամվել Կարապետյանը չի անում այդ քայլը այս բոլոր անարդար մեթոդներից հետո էլ որպես պետականամետ մարդ: 

Բացի այդ, իր գրպանից տված գումարը կրճատելու դեպքում միանշանակ կրճատումներ պետք է արվեն: Այսինքն, այդ ֆոնդի չափով աշխատակիցներ պետք է կրճատվեին, որ աշխատավարձային ֆոնդի մեջ տեղավորվեն: Եվ երրոդ պատճառն այն է, որ ՀԷՑ-ը կգնա կործանման»,- պարզաբանեց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր