7 տարի առաջ Գարեգին Բ-ի հեռացումը պահանջած դպիր Արթուր Սահրադյանը հրապարակավ Կաթողիկոսից ներողություն է խնդրել          Գյումրիում գնացքի գծերի վրա հայտնաբերվել է 71-ամյա կնոջ մարմին       Տեսանյութ.Քրեական ոստիկանները հայտնաբերել են թմրամիջոցներ իրացնողին, որը ձերբակալվել է    

27 օգոս 2025 15:32

Ոչինչ չի խանգարելու, որ ուսումնական գործընթացն իրականացվի ըստ պատշաճի

Ոչինչ չի խանգարելու, որ ուսումնական գործընթացն իրականացվի ըստ պատշաճի«Մենք ավելի քան 220 տարբեր դասագրքեր ենք հրատարակել, 159 անուն դասագրերի մասին է խոսքը: Սա ամբողջությամբ ծածկում է դպրոցական կրթության կարևորագույն առարկանները: Մենք ունենք որոշ առարկաններ, որոնց շրջանակում դեռևս օգտագործում ենք հին դասագրքեր: Սա նշանակում է, որ այդ առարկաների ուսուցումն իրականացվում է այս պահին գործող և արդեն որոշ ժամանակ դպրոցներում գործածվող դասագրքերով»,- ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Ըստ Ժաննա Անդրեասյանի, խոսքը հիմնականում 10-11-րդ դասարանների քիմիա և կենսաբանություն, 11-րդ դասարանի ռուսերեն և հանրահաշիվ առարկանների դասագրքերի մասին է: Առանձին աշխատանքներ են տարվում նաև ֆրանսերենի ուղղությամբ, աշխատում են նաև դեսպանատան հետ: 

ԿԳՄՍ նախարարը նշել է, որ որդեգրել են մոտեցում՝ ավագ դասարաններում հրաժարվել միայն դասագրքային ուսուցումից և անցում կատարել ուսումնական թղթապանակների: Մասնավորապես՝ պատմության պարագայում այս մեթոդով են ուսուցում իրականացնում, զուգահեռաբար 10-11-րդ դասարանների «Հայաստանի պատմության» դասագրքերի մրցույթներ են հայտարարված:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր