Ծափաթաղում 3-ամյա տղայի կյանքից զրկած հայրը դատարանի որոշմամբ դատապարտվեց ցմահ ազատազրկման          Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի արտահանումը       Մարտի 26-ին և 27-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

29 օգոս 2025 12:03

Մեկնարկեց «Մեր ձևով» շարժումը, ընթերցվեց Սամվել Կարապետյանի ուղերձը

Մեկնարկեց «Մեր ձևով» շարժումը, ընթերցվեց Սամվել Կարապետյանի ուղերձըՄեկնարկեց Սամվել Կարապետյանի՝ «Մեր ձևով» շարժումը։ Շնորհանդեսի մեկնարկին Ալիկ Ալեքսանյանն ընթերցեց Սամվել Կարապետյանի ուղերձը, համաձայն որի՝ նախաձեռնությունը ձևավորվել է մեծ գաղափարների շուրջ և մեծ ծրագրեր ունի Հայաստանի համար։

«Մեր նպատակներն են՝ զարգացնել տնտեսությունը, ստեղծել իրական հնարավորություններ բիզնեսի հարստացման համար, ամրապնդել ընտանեկան ու ազգային արժեքները, վերականգնել Հայաստանի վստահելի գործընկերոջ համբավը, ապահովել արցախցիների արժանապատիվ ապրելու իրավունքը, երիտասարդներին վերադարձնել ապագայի նկատմամբ հավատը՝ զարգացնելով կրթական համակարգը, պահպանել և պաշտպանել մեր սուրբ եկեղեցին։

«Մեր ձևով» շարժումը դառնալու է այն հենքը, որի հիման վրա ձևավորվելու է նոր քաղաքական ուժը, որի կարիքը բոլորն են զգում այսօր»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր