Երևանում վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի համար նախատեսված վայրով անցնող 2 քաղաքացու          Սեպտեմբերի 14-ին ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար       Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, եղանակն առաջիկա օրերին    

01 սեպ 2025 09:45

Միայն որակյալ կրթությամբ է հնարավոր ամրացնել մեր պետության հիմքերը

Միայն որակյալ կրթությամբ է հնարավոր ամրացնել մեր պետության հիմքերըՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ.

«Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ եւ մանկավարժներ,

կրթական ու գիտական ոլորտի հարգելի՛ ներկայացուցիչներ,

Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ:

Սեպտեմբերի 1-ը առանձնահատուկ խորհուրդ ունի. այն նշանավորում է ոչ միայն նոր ուսումնական տարվա մեկնարկը, այլեւ գիտելիքի եւ կրթության հանդեպ անսահման պատասխանատվության վերահաստատումը: Միայն որակյալ կրթությամբ է հնարավոր ամրացնել մեր պետության հիմքերը, նոր գաղափարներով ու ստեղծագործ մտքով հարստացնել հասարակական ու պետական կյանքը:

Այս ճանապարհին կրթությունն ու գիտելիքը վճռորոշ դեր ունեն գիտակից քաղաքացու, հզոր հասարակության եւ մրցունակ տնտեսության ձեւավորման հարցում:

Սիրելի՛ երեխաներ, պատանիներ ու երիտասարդներ, դուք եք մեր վաղվա օրվա կերտողները:  Ձեր գիտելիքն ու հմտությունները պիտի ծառայեն մեր երկրի հետագա զարգացմանը, ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը եւ հաստատված խաղաղության ամրապնդմանը:

Մաղթում եմ, որ այս ուսումնական տարին լինի նոր բացահայտումների, ստեղծագործ նախաձեռնությունների եւ անսպառ եռանդի շրջան: Թող այն առաջնորդի ձեզ դեպի անձնական մեծ նվաճումներ, իսկ մեր հասարակությանը պարգեւի խաղաղություն, կայունություն եւ վստահություն վաղվա լուսավոր օրվա հանդեպ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր