ՔՊ–ական կանանց մոտ մեկը մեկի վրա գործ տալու համար հերթեր են, երկու թևի են բաժանվել. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ական կանանց մոտ սկսվել են, այսպես ասած, աշնանային սրացումները: Մեկը մեկի վրա գործ տալու համար հերթեր են, հատկապես անողոք պայքար են մղում երկու թեւի բաժանված ՔՊ-ական պատգամավորուհիները` ալենականները եւ երդվյալ փաշինյանականները:Երկու թեւերից մեկի ցուցակը գլխավորում է Դավոյան Արփին, ով վերջերս սկսել է տարբեր հարցերում նախաձեռնություններն իր ձեռքը վերցնել, ասում են՝ սկսել է մոտիկություն անել նաեւ Փաշինյանի զուգընկերուհի Աննա Հակոբյանի հավատարիմ Լենա Նազարյանի հետ, որպեսզի շեֆի աչքին տեղը- տեղին բարձրանա»։
