«Զեյթունի» գերեզմшնատանը կինը հայտնաբերել է, որ իրենց ընտանիքին պատկանող գերեզմшնոցում այլ անձի են հուղարկավnրել          2026 թվականի փետրվարը այս կենդանակերպի նշանների համար հաճելի ֆինանսական անակնկալների ամիս կլինի       Ձյուն, անձրև, բուք, օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով    

05 սեպ 2025 11:58

Տեսանյութ.ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, ինքնարժեքից և շուկայական գներից ցածր արժեքներով օղիների վաճառքի բազմաթիվ դեպքեր

Տեսանյութ.ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, ինքնարժեքից և շուկայական գներից ցածր արժեքներով օղիների վաճառքի բազմաթիվ դեպքեր ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառվում են կեղծ, ինքնարժեքից և շուկայական գներից ցածր արժեքներով ստվերային շրջանառվող օղիներ։

Վարչությունն, իրեն վերապահված գործառույթների շրջանակում, մայրաքաղաքում և ՀՀ տարբեր մարզերում մշակել և ձեռնարկել է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ալկոհոլային խմիչքների արտադրության և վաճառքի ոլորտում հանցավոր սխեմաներով գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին բացահայտելու նպատակով։

Մարզերում գործող առևտրի կետերում համաժամանակյա ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, 47 առևտրի կետում, վարչության աշխատակիցները, հայտնաբերել են կեղծ, ինքնարժեքից և շուկայական գներից ցածր արժեքներով, ակնհայտ կեղծ ակցիզային դրոշմանիշներով կամ նույնականացման նշաններով ստվերային շրջանառվող 1703 շիշ օղի։

Միջոցառումների ընթացքում ամբողջ խմբաքանակը դուրս է բերվել շրջանառությունից։ Հայտնաբերվել են նաև միևնույն նույնականացման նշանների բազմակի օգտագործման դեպքեր։

Այս իրավախախտման բոլոր հանգամանքները, խմբերում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու նպատակով  իրականացվում են անհրաժեշտ  գործողություններ: Արձանագրված դեպքերով, Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում մանրամասն վերլուծվում և ուսումնասիրվում է հավաքված ամբողջ տեղեկատվությունը, որից հետո ՀՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների առերևույթ հանցագործության հատկանիշներով հաղորդումներ կներկայացվեն ՀՀ քննչական կոմիտե։ Նշենք, որ առերևույթ հանցանքի մասին ներկայացված հաղորդումների հիմքով, 2025թ-ի ընթացքում, արդեն իսկ, նմանատիպ 14 դեպքով Քննչական կոմիտեում նախաձեռնվել են քրեական վարույթներ։

Ալկոհոլային խմիչքներ արտադրողներին Պետական Եկամուտների կոմիտեն հորդորում է պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներն իրացնել բացառապես օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերով և զերծ մնալ անօրինական գործունեություն իրականացնելու մտադրությունից, հարկեր չվճարելու դիտավորությամբ չգործել հանցավոր մեթոդներով, այդ թվում խաղողի օղու անվան տակ ցորենի օղի չվաճառել, ինչը ոչ միայն հարկերից դիտավորյալ խուսափելու միտում է, այլև` խաբեության դրսևորում սպառողների նկատմամբ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր