Եվրամիությունը չի մերժում, բայց չի էլ տալիս. ՔՊ-ում հիասթափված են. «Ժողովուրդ»

Իսկ արտախորհրդարանական «Եվրաքվե» նախաձեռնությունը, որով ԱԺ-ում ընդունվեց Եվրոպա ինտեգրման պատրաստակամության մասին հայտարարություն, ԵՄ-ում խանդավառությամբ չընդունվեց։ Ընդ որում՝ հիմա արդեն պարզ է դառնում, որ այդ նախագիծը նույնիսկ նախապես չէր համաձայնեցվել, լրջորեն չէր բանակցվել եվրոպական կառույցների հետ։ Եվ հենց այդ հանգամանքն է պատճառը, որ ընդունված փաստաթուղթը մնաց անպատասխան. ոչ մի փոխադարձ պատրաստակամություն կամ ազդակ ԵՄ-ից այդպես էլ չստացվեց։
Արդյունքում՝ իշխող ուժը դանդաղ, բայց հետեւողականորեն հեռացնում է ԵՄ մտնելու թեման իր քաղաքական առաջնահերթություններից։ ՔՊ-ի նոր ռազմավարությունն է դիվերսիֆիկացնել Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ ավելի սերտ շփումներ հաստատելով Չինաստանի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հետ։
Միեւնույն ժամանակ, իշխանության ներսում հիասթափությունը խորանում է նաեւ ԵՄ-ից չստացված խոստումների պատճառով։ Հիշեցնենք, որ Բրյուսելը դեռեւս 2021-ին խոստացել էր Հայաստանին տրամադրել 2.6 միլիարդ եվրո ներդրումային փաթեթ, սակայն մինչ այժմ փոխանցվել է ընդամենը շուրջ 500 միլիոն եվրո, այն էլ՝ հիմնականում դրամաշնորհների տեսքով։
Այսպիսով՝ Հայաստանի իշխանությունները փաստացի համոզվել են, որ ԵՄ-ն մեծ հաշվով խաբել է. ո՛չ քաղաքական պատրաստակամություն կա Հայաստանին ընդունելու, ո՛չ էլ խոստացված ֆինանսական աջակցությունն է տեղ հասել»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 06. 09․ 25 թ