Տեսանյութ.Մոսկվայում մեքենայի պшյթյnւնի հետևանքով ՌԴ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ է զnhվել          «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել հետիոտնի համար չնախատեսված հատվածով ճանապարհն անցնող երկու կնոջ       Թրամփը հետ է կանչում ԱՄՆ դիվանագետներին աշխարհի շուրջ 30 երկրից, այդ թվում՝ Հայաստանից. AP    

08 սեպ 2025 11:16

Հին, չարչրկված, մաշված տեքստերը, ընդդիմությունը գտնվում է կատարյալ բանկրոտի մեջ

Հին, չարչրկված, մաշված տեքստերը, ընդդիմությունը գտնվում է կատարյալ բանկրոտի մեջ«Նույն տեքստերը ՝ հին, չարչրկված, մաշված տեքստերը. ընդդիմությունը գտնվում է կատարյալ բանկրոտի մեջ: Հատկապես օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած կարևորագույն պատմական իրադարձություններից հետո ընդդիմությունը նորից պիտի փորձի երգել հին երգերը:

Հիշեցնեմ, որ այն մարդիկ, որոնց մասին խոսում էին մեր գործընկերները, մեղադրվում են ահաբեկչություն կատարելու մեջ: Ահա այս մարդկանց մասին էր խոսում ընդդիմությունը՝ հերթական անգամ իր հին ու տափակ տեքստերի արտաբերմամբ»:

Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների ելույթներին:

Նշենք, որ ընդդիմադիր պատգամավորներ Գեղամ Մանուկյանն ու Արծվիկ Մինասյանն իրենց ելույթներում անդրադարձել էին պատգամավոր Արթուր Սարգսյանի, Միքայել և Բագրատ Սրբազանների, Սամվել Կարապետյանի և այլ կալանավորվածների խնդրին՝ նշելով, որ վերջիններս ապօրինի քաղաքական հետապնդման են ենթարկվում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր