Կրшկnցներ՝ Երևանում, վնաuվածքներ ստացած տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մաhացել է          Հնդկաձավարի օգտակար հատկությունները, իսկ որոնք են չափից շատ օգտագործման վնասները       ՀՀ-ն այլևս այն երկիրն է, որտեղ «մեր ձևով կմասնակցենք Եկեղեցու պաշտպանությանը» արտահայտության համար շուրջ 80 օր անձը կարող է լինել կալանավորված    

09 սեպ 2025 09:41

«Հսկայական աշխատանքներ ենք տանում արեւմտյան երկրների հետ». ԱԺԲ-ն՝ 2026-ին ընդառաջ. «Ժողովուրդ»

«Հսկայական աշխատանքներ ենք տանում արեւմտյան երկրների հետ». ԱԺԲ-ն՝ 2026-ին ընդառաջ. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերը շարունակում է ներկայացնել արտախորհրդարանական ուժերի գործունեությունը 2026 թվականին կայանալիք համապետական ընտրություններին ընդառաջ: «Ազգային ժողովրդավարական բեւեռ» կուսակցության խորհուրդը դեռ վերջնական որոշում չի կայացրել. որքան մոտենա ընտրությունների ժամանակը, այնքան պարզ կդառնա իրենց որոշումը: Այս պահին երկընտրանքային իրավիճակում են: Այս մասին հայտնեց ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանը:

«Նախ, պետք է արձանագրել, որ Հայաստանում ընտրություններով երբեք իշխանություն չի փոխվել: Մենք ունենք լուրջ հաջողություն: Մենք կարողացել ենք հասարակության ներսում գաղափարական հեղափոխություն անել: Հստակ ծրագիր ունենք: Հայաստանի անվտանգությունը տեսնում ենք ԱՄՆ-ի հետ: Մենք բացատրում ենք ժողովրդին մեր տեսակետը, հսկայական աշխատանքներ ենք տանում արեւմտյան երկրների հետ, հատկապես՝ Վաշինգտոնի, Բրյուսելի եւ Լոնդոնի»,- ասաց Արա Պապյանը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր