Երևանում «BMW»-ն բախվել է բազալտե եզրաքարին, ապա՝ էլեկտրասյանը, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց          Մոսկվայում փակվել են Ալիևի նախկին փեսա Էմին Աղալարովի ռեստորանները       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել սեպտեմբերի 11-ի համար    

11 սեպ 2025 08:50

Բոլորն իրար դեմ են պայքարում. ամեն բան թողնված է ինքնահոսի․«Ժողովուրդ»

Բոլորն իրար դեմ են պայքարում. ամեն բան թողնված է ինքնահոսի․«Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայրենի իշխանությունների ներսում լարված մթնոլորտ է. բոլորը շունչները պահած սպասում են, թե ինչ արդյունք կլինի սեպտեմբերի 20-ին:

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ բոլորը իրար դեմ են պայքարում, որպեսզի կարողանան հայտնվել ՔՊ վարչության քսանյակում: Իշխանության ներկայացուցիչներն ամեն բան թողել են ինքնահոսի ու քարոզչական աշխատանքներով են տարված: Ժամանակը մոտենում է, պետք է հասցնել, ամեն բան անել ՔՊ վարչության նոր կազմում լինելու համար: Անգամ ԱԺ նիստերի ընթացքում քննարկված 3 տասնյակից ավելի օրինագծերը քվեարկելու համար համապատասխան թվով պատգամավորներ ՔՊ-ից չեն հավաքվում, որպեսզի քվեարկություն իրականացնեն:

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների՝ վարչության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ, ինչպես միշտ, ամեն բան թողել է ինքնահոսի, ու որեւէ ՔՊ-ական չի կարողանում հասկանալ, թե ինքն արդյոք հաղթահարելու է անցողիկ շեմը վարչության նոր կազմում լինելու համար, թե ոչ:

Այս պահին բոլորի գլխին սուր է կախված, անգամ այն կարկառուն ՔՊ-ականների, որոնք Փաշինյանի վստահելիներն են: Վարչությունում անորոշ ու լարված վիճակ է:

Նշենք, որ ՔՊ վարչության նոր կազմի ընտրությունները կկայանան սեպտեմբերի 20-ին Կարեն Դեմիրճյան մարզահամալիրի դահլիճում. այն հեռարձակվելու է ուղիղ եթերով: Ըստ տեղեկությունների՝ սպասվում են բավականին երկարատեւ ընտրություններ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր