Ահազանգեր կային, որ ստիպել են իշխանության օգտին քվեարկել, և քվեաթերթիկը լուսանկարել, 16 քվեաթերթիկով մուտք են գործել տեղամաս          ՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին հեռացնելու հարցը՝ անդամավճարները չվճարելու պատճառով       Անչափահասը «Opel»-ով կոտրել է գազատար խողովակներն ու կողաշրջված հայտնվել բետոնե ջրատարում    

17 սեպ 2025 14:35

Նորաշեն գյուղում այրվել է անասնագոմ, կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն

Նորաշեն գյուղում այրվել է անասնագոմ, կանխվել է հրդեհի տարածումը դեպի տունՍեպտեմբերի 17-ին, ժամը 06։40-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նորաշեն գյուղում այրվում է անասնագոմ։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական  ջոկատից երկու մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տներից մեկին մոտակա անասնագոմում: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։26-ին, մարվել՝ 10։48-ին։ Այրվել են անասնագոմի և հացատան տանիքները, խորդանոցը (ընդհանուր մոտ 212 քմ), կուտակած 45 հակ անասնակեր և սառնարան (մոտ 9 քմ):

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր