Փնտրվում են դավաճաններ, անգամ փորձում են շահագրգռել, դրամական աջակցություն են խոստանում «Հրապարակ»          Զինծառայությունը կդառնա 1.5 տարի. նախընտրական խոստո՞ւմ, թե՞ ապագա 2.5 տարվա բանակ. «Ժողովուրդ»       Ընդդիմությունը գաղտնի սոցհարցում է պատվիրել․ «Հրապարակ»    

18 սեպ 2025 09:20

Ընդդիմությունը գաղտնի սոցհարցում է պատվիրել․ «Հրապարակ»

Ընդդիմությունը գաղտնի սոցհարցում է պատվիրել․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է․  Ընդդիմադիր շրջանակները հերթական սոցիոլոգիական հետազոտությունն են պատվիրել, սակայն արդյունքները չեն հրապարակում: Ասում են` ներքին օգտագործման համար է:

Մեզ հաջողվեց որոշ ցուցանիշներ իմանալ: Ըստ այդ հարցման, Նիկոլ Փաշինյանն ունի կայուն 12 տոկոս, որը պատրաստ է նրան ընտրել անգամ այն պարագայում, եթե թուրքերը գրավեն Հայաստանը: Նիկոլ Փաշինյանին ոչ մի դեպքում չի ընտրի հարցվածների 60 տոկոսը:

Կառավարության աշխատանքից դժգոհ է 75 տոկոսը, որոնք կարծում են, որ երկիրը սխալ ուղղությամբ է գնում: Հաջորդ տեղում` ըստ անձնական ռեյտինգի Սամվել Կարապետյանն է` մոտ 10 տոկոս, սակայն երբ խոսքը գնում է Կարապետյանի ձեւավորած քաղաքական ուժի մասին, այդ թիվը նվազում է:

Երրորդը Ռոբերտ Քոչարյանն է` իր կայուն 6 տոկոսով: Մյուս հայտնի կուսակցությունները, այդ թվում` ՀՀԿ-ն ու Բարգավաճ Հայաստանը, ունեն իրար շատ մոտ ռեյտինգ` 1-ից 1,5 տոկոսի շրջանակներում:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 18․ 09․ 25 թ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր