Օպերատիվ համարներ, թանկարժեք մեքենա. Փաշինյանն իմացել, բայց աչք է փակել․ «Հրապարակ»

Ի դեպ, ոմանք կարծում են՝ եթե Փաշինյանն ի սկզբանե կանխեր թիմում տարածվող արատավոր բարքերը, այսօր նման խնդրի առջեւ չէին կանգնի։
Պատմում են, որ պարբերաբար վարչապետին են փոխանցել Սարգսյանի շփումների, պահվածքի, 180 հազարանոց ավտոմեքենա գնելու եւ այլ տեղեկություններ, սակայն նա աչք է փակել դրանց վրա։ Ասում են՝ Սարգսյանի պատճառով անգամ նախկին ոստիկանապետ Վահե Ղազարյանն է Փաշինյանից նկատողություն ստացել, քանի որ ավտոմեքենայի համար օպերատիվ պետհամարանիշներ է տվել:
Հետո հետ է վերադարձրել, սակայն դա մնացել է անպատիժ։