Մայիսի 27-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Տեսանյութ. Հատակը ծակելով փորձել են լսողական սարք տեղադրել Բագրատ Սրբազանի սենյակում       Հայտնի են 2024 թվականի միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը    

02 մայիս 2023 11:26

Մրցանակային ֆոնդն ընդհանուր 5,2 միլիոն ԱՄՆ դոլար է.Արթուր Ղազարյանը հաղթեց նոկաուտով

Հայաստանն առաջին հաղթանակը տարավ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մեկնարկած բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնությունում: Առաջին մրցումային օրը Կարեն Աղամալյանի գլխավորած Հայաստանի հավաքականից պայքարի մեջ մտած Արթուր Ղազարյանը 60 կգ քաշայինների 1/16 եզրափակիչում նոկաուտով հաղթեց Բուրունդին ներկայացնող Մուհանեդ Նտունգիեբոսեին:
Առաջին ռաունդում հայ բռնցքամարտիկ մեծ ակտիվությամբ սկսեց եւ հուժկու հարվածներով առավելություն ձեռք բերեց մրցակցի նկատմամբ: Առաջին ռաունդում նա նաեւ նոկդաունի ենթարկեց մրցակցին: Ռինգի մրցավարը հաշիվ բացեց: Մրցավարները հաղթանակը տվեցին Արթուր Ղազարյանին:

Երկրորդ ռաունդում Արթուր Ղազարյանը շարունակեց նույն տեմպով եւ հարվածաշարերով ճնշեց մրցակցին: Այս ռաունդում էլ մրցավարները հաղթանակը միաձայն տվեցին հայ բռնցքամարտիկին:
Երրորդ ռաունդում Ղազարյանն ավելացրեց ճնշումը եւ նոկաուտի ենթարկեց մրցակցին:
Հայաստանի աշխարհի առաջնությանը կմասնակցում է 11 բռնցքամարտիկով՝ Բարեղամ Հարությունյան (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյան (51 կգ), Ռուսլան Ասլիկյան (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Ղազարյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (63,5), Գուրգեն Մադոյանը (67կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) եւ Դավիթ Չալոյանը (92+ կգ):

Բարեղամ Հարությունյանը կմեկնարկի 1/16 եզրափակիչից, որտեղ նրա մրցակիցը կլինի Կուբայի ներկայացուցիչ Ա. Կլարո Ֆիզը:
Ռուդոլֆ Գաբրոյանը նույնպես կմեկնարկի 1/16 եզրափակիչից, որտեղ կհանդիպի Տայպեի ներկայացուցիչ Պ. Տուին:
Ռուսլան Ասլիկյանը պայքարի մեջ կմտնի 1/8-րդ եզրափակիչից եւ կմրցի Վենեսուելայի ներկայացուցիչ Ռիվաս Ֆինոլին:
Եվրոպայի բրոնզե մեդալակիր կմեկնարկի Արթուր Բազեյանը 1/8 եզրափակիչից: Մրցակիցը 1/16 եզրափակիչի զույգի հաղթողն է:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը կմեկնարկի 1/8 եզրափակիչից: Մրցակիցը հայտնի կլինի 1/16 եզրափակիչից հետո: 

Գուրգեն Մադոյանը նույնպես կմեկնարկի 1/8 եզրափակիչից: Մրցակիցը Տայպեի ներկայացուցիչ Յի Լին է:
Համբարձում Հակոբյանը մեկնարկանի 1/16 եզրափակիչում կմրցի Չինաստանի ներկայացուցիչ Տ. Կե Թուոհետաերբիեի հետ:
Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը մեծահասակների իր առաջին աշխարհի առաջնությունում պայքարը կսկսի 1/16 եզրափակիչից: Մրցակիցը Իսրայելի ներկայացուցիչ Յի Զաքն է:
Եվրոպայի բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը 1/8 եզրափակիչում ուժերը կչափի Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը ներկայացնող Մբանգի Մուկիենայի հետ:

Աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը կմեկնարկի 1/8 եզրափակիչից: Մրցակիցը հայտնի կդառնա 1/16 եզրափակիչից հետո:
Աշխարհի առաջնությունը կավարտվի մայիսի 14-ին:
Մրցանակային ֆոնդն ընդհանուր 5,2 միլիոն ԱՄՆ դոլար է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր