Մեր թիմում կան վարչապետի բազմաթիվ թեկնածուներ, իմ գնահատմամբ 5-6 ֆավորիտներ          Հայաստանը քո համար թերթի խմբագրություն չէ, որ մեկից 1000$ վերցնես, հոդված ծախես       Չորրորդ Հանրապետությունը գոյություն ունի արդեն 7 տարի, և այն բերել է միայն պարտություն, Արցախի nչնչացում, մարդկային և տարածքային կորուստներ    

20 սեպ 2025 12:30

ՊՆ ծառայողը «Infiniti»-ով բախվել է հաստաբուն ծառին, վիրավnրներից 3-ը անչափահասներ են

ՊՆ ծառայողը «Infiniti»-ով բախվել է հաստաբուն ծառին, վիրավnրներից 3-ը անչափահասներ ենԱյսօր՝ սեպտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 141 կմ հատվածում Լոռու մարզի բնակիչ 31-ամյա Անդրանիկ Ղ․-ն իր վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ուղևորը Լոռու մարզի բնակիչ 29-ամյա Սյուզաննա Թ․-ն և 3 անչափահասներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով 6-րդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով վարորդ Անդրանիկ Ղ․-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասերից մեկում։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր