Որ կենդանակերպի նշանները կդառնան ճակատագրի սիրելիները          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6, այնուհետև կնվազի 3-5 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       WarGonzo-ի թղթակիցներին արգելվել է մուտք գործել Հայաստան    

23 սեպ 2025 09:00

ՀԷՑ-ում նշանակումներն անում են Աննա Հակոբյանի մտերիմները․ «Հրապարակ»

ՀԷՑ-ում նշանակումներն անում են Աննա Հակոբյանի մտերիմները․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է․ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն ազատել է նաեւ ՀԷՑ-ի Սիսիանի կառույցի ղեկավար Ջիվան Մարգարյանին՝ նրա փոխարեն նշանակելով ոմն Ալիկ Մարտիրոսյանի, որի համար միջնորդել է զոհված Էդգար Մանուկյանի մայրը` Արսինե Սահակյանը, որը վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի ընկերուհին է:

Տիկին Արսինեն բնիկ սիսիանցի չէ, պատերազմից հետո է տեղափոխվել Սիսիան` զոհված որդու երազանքն իրագործելու, եւ Բնունիս համայնքում հյուրատուն է բացել՝ «Էդգարի մոտ»։

Նա վերջերս է ամուսնացել սփյուռքահայ Ավո Մարտիրոսյանի հետ, Ալիկ Մարտիրոսյանն էլ, հավանաբար, ամուսնու ազգականն է։

Ջիվան Մարգարյանի ազատվելուց մոտ 1 ամիս անց դիմում է գրել նաեւ նրա որդին, որը Սիսիանում ՀԷՑ-ի իրացման հարցերով տնօրենի տեղակալն էր։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր