Տեր Վրթանես քահանա Բաղալյանի մոտ սրտամկանի ինֆարկտ է գրանցվել          Իրենց իսկ հրավիրած «հավաքից» փախչող «տասնյակի» տեսարանը ամենանողկալի պատկերներից մեկն էր       Այս աղմուկը երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր երկրի շինության համար    

24 սեպ 2025 09:50

ՔՊ-ականներն զգուշանում են Հակոբ Արշակյանից, հասկացել են, որ նա Փաշինյանի «սեւ ցուցակում» է հայտնվել․ «Հրապարակ»

ՔՊ-ականներն զգուշանում են Հակոբ Արշակյանից, հասկացել են, որ նա Փաշինյանի «սեւ ցուցակում» է հայտնվել․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ համագումարից հետո թիմը զգուշավոր է դարձել ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանի հետ շփումներում, հասկացել են, որ նա Փաշինյանի «սեւ ցուցակում» է հայտնվել, եւ կուսակցության անդամավճարի 30 հազար դրամ պարտքը չէ պատճառը, որ թույլ չեն տվել մասնակցել կուսակցության համագումարին։

ՔՊ հնաբնակները չեն զարմացել Արշակյանի նկատմամբ վերաբերմունքից, նա ներկուսակցական քննարկումների ժամանակ երբեմն «ընդդիմադիր» պահվածք է դրսեւորել, իհարկե` «լայթս» ոճում, բայց դա էլ բավական է, որ ստալինացման ձգտող առաջնորդը չհանդուրժի նրան:

Եվ հիմա՝ ընտրություններից առաջ, երբ թիմում «չիստկա» է սկսվել, եւ Փաշինյանը փորձում է կոտրել բոլոր դիմադրության օղակները, քիչ թե շատ ինքնուրույն, իրենց կարծիքն ունեցող մարդկանց փոխարինում է անլեզուբերան ուսապարկերով, իր ամենաանընդունելի արարքը ողջունող ստրուկներով։

Պատմում են, որ Արշակյանը շոկի մեջ է ընկել իր նկատմամբ վերաբերմունքից, երբ տեղեկացրել են, որ պարտքի պատճառով չի կարող մասնակցել համագումարին: Անգամ հաշվի չեն առել, որ օրենսդիր մարմնի փոխնախագահ է, իսկ անդամավճարն էլ ուշացրել է տարածքային կառույցի ղեկավարի հետ կոնֆլիկտի պատճառով։

Ասում են՝ ամիսներ առաջ անգամ քաշքշուկ է եղել կառույցում, Արշակյանը տեւական ժամանակ բոյկոտել է կառույցի հավաքները։ Երեկ անգամ լուրեր կային, որ հնարավոր է ԱԺ փոխնախագահի պաշտոնից զրկեն, բայց մեր աղբյուրը դա քիչ հավանական համարեց, մանավանդ՝ այս ԱԺ-ին հազիվ 10 ամիս է մնացել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր