Սպասվում է ձյուն, մառախուղ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          Խոշոր հարկատուների վճարած հարկերի մոտ կեսն ապահովում է 50 ընկերություն. «Փաստ»       Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև. «Փաստ»    

27 սեպ 2025 15:10

Վթար Երևանում, բախվել են «Tesla» և «Lada» մակնիշների ավտոմեքենաները, կա տուժած

Վթար Երևանում, բախվել են «Tesla» և «Lada» մակնիշների ավտոմեքենաները, կա տուժածԱյսօր՝ սեպտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:10-ի սահմաններում Կիևնան փողոցից դեպի Մոնթե Մելքոնյան փողոց տանող ճանապարհահատվածի սկզբնամասում՝ թունելի մոտ, ճակատ ճակատի բախվել են Երևանի բնակիչ 27-ամյա Գևորգ Մ.-ի վարած «Tesla» մակնիշի և «Lada» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով «Lada»-ի վարորդը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են հիվանդանոց տեղափոխված «Lada»-ի վարորդը ինքնությունը։

Tesla-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Ըստ նախնական տեղեկությունների վթարի մեղավորը եղել է Lada-ի վարորդը, ով Մոնթե Մելքոնյան փողոցից դեպի Կիևյան փողոց ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Tesla-ին։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր