Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատանքը       Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին    

28 սեպ 2025 10:20

Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Kia» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները, կան վիրшվորներ

Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Kia» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները, կան վիրшվորներՍեպտեմբերի 27-ին, ժամը 22:40-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոշ-Ուջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 14-րդ կմ-ին բախվել են «Kia» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները «Kia» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին մոտեցրել են շտապօգնությանը, հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Nissan» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

«Kia» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր