Տեսանյութ.Փաշինյանի հետ կապված միջադեպի գործով երկվորյակ եղբայրներից մեկն ազատ է արձակվել, մյուսին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել          Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր       Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին    

29 սեպ 2025 18:05

Դատախազը պահանջում է 2,5 տարվա ազատազրկման դատապարտել Միքայել Սրբազանին

Դատախազը պահանջում է 2,5 տարվա ազատազրկման դատապարտել Միքայել ՍրբազանինԱյսօր Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում ընթացավ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով լրացուցիչ դատալսումը։ Դատախազը Միքայել Սրբազանի համար 2 տարի 6 ամիս ազատազրկում պահանջեց։ 

Դատարանը հեռացել է վերջնական ակտ կայացնելու, այն կհրապարակվի հոկտեմբերի 3-ին:

Միքայել Սրբազանի գործով լրացուցիչ դատական նիստին դատավոր Արմինե Մելիքսեթյանին բացարկ հայտնելու միջնորդություն ներկայացվեց: Դատարանը մերժեց միրջնորդությունը: 

Հիշեցնենք, որ Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը սեպտեմբերի 24-ին մեղավոր էր ճանաչվել: Երևանի քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմինե Մելիքսեթյանի, հրապարակել էր մեղադրական վերդիկտը: Միքայել Սրբազանի խափանման միջոցը թողնվել էր անփոփոխ՝ իր սահմանափակումներով:

Մեղադրանքի հիմքում մեկ տարվա վաղեմության մի հարցազրույց է, որտեղ Միքայել Սրբազանը խոսել էր հեղաշրջման անհրաժեշտության մասին: Ընդ որում, մեկ տարի առաջ Գլխավոր դատախազությունը նույն այդ խոսքերում հանցակազմ չէր տեսել ու գործ չէր հարուցել: Սակայն, այս գործը հարուցելիս հիմնավորում է, թե Աջապահյանը հեղաշրջման անհրաժեշտության մասին միտքը կրկնել է հաջորդիվ՝ մի քանի անգամ: Միքայել Սրբազանը մեղադրանքը քաղաքական հետապնդում է որակում, իրեն մեղավոր չի ճանաչում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր