Կիրանցի 6 բնակիչ հրաժարվում է Ադրբեջանին հանձնված հողի դիմաց փոխհատուցումից          Արամ Ա Վեհափառ Հայրապետը 2026 թվականը կհայտարարի հոգևոր կյանքի վերանորոգման տարի       Տեսանյութ. Այսօր ձմեռային արևադարձն է, մինչև հունիսի 21-ը ցերեկվա տևողությունն օր-օրի ավելանալու է    

02 հոկ 2025 09:00

ՔՊ-ում ցուցակի պայքար է, թե ով որ հորիզոնականում կհայտնվի, ով դուրս կմնա․ «Հրապարակ»

ՔՊ-ում ցուցակի պայքար է, թե ով որ հորիզոնականում կհայտնվի, ով դուրս կմնա․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է․ ՔՊ-ում քննարկվող թիվ 1 թեման 2026-ի նախընտրական ցուցակն է՝ ով որ հորիզոնականում կհայտնվի, ով դուրս կմնա։

Մեզ պատմեցին, որ տարբեր շրջանակներից փորձում են ջերմ հարաբերություններ հաստատել նորընտիր վարչության հետ, խնդրել, որ իրենց համար բարեխոսեն «վերեւներին»՝ անցողիկ տեղերի համար, սակայն, ինչպես ասում են, քաչալը ճար ունենա, իր գլխին կանի: Վարչության որոշ անդամներ վստահ չեն, որ առաջատար դիրքում են լինելու։

ՔՊ-ն դարձել է հիմնարկ, որտեղ ամեն ինչ «տնօրենն» է որոշում:

Չնայած «Կուսակցությունների մասին» օրենքով համագումարը պետք է ընտրի ցուցակի առաջին 30 համարին: Ենթադրում են, որ սեպտեմբերին վարչության կազմում ընտրվածները կանցնեն նաեւ գարնանը նախատեսվող համագումարի ժամանակ: Թիմում խոսում են, որ Փաշինյանից բացի, ցուցակի ձեւավորմանը նաեւ արտաքին «փայատերերն» են մասնակցելու, որ ռուսամետ տարրերը բացառվեն։ 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի՝ 02. 10․ 25 թ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր