Տեր Վրթանես քահանա Բաղալյանի մոտ սրտամկանի ինֆարկտ է գրանցվել          Իրենց իսկ հրավիրած «հավաքից» փախչող «տասնյակի» տեսարանը ամենանողկալի պատկերներից մեկն էր       Այս աղմուկը երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր երկրի շինության համար    

04 հոկ 2025 09:51

Հակոբ Արշակյանը կվերադառնա IT ոլորտ, ՔՊ-ում «երկար չի ձգի․ «Հրապարակ»

Հակոբ Արշակյանը կվերադառնա IT ոլորտ, ՔՊ-ում «երկար չի ձգի․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է․ Մամուլը հիմնովին անդրադարձավ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանին, որին ՔՊ կուսակցությունը թույլ չէր տվել մասնակցել իր վերջին համագումարին` 30 հազար դրամ անդամավճարը չվճարելու պատրվակով:

Պարզ է, որ ծիծաղելի բացատրություն է, եւ բուն պատճառն այլ է: Այդ աղմուկից հետո ԱԺ փոխնախագահը ոչ մի կերպ չի մարսում իր նկատմամբ կուսակցության վերաբերմունքը եւ իրեն հասցված վիրավորանքը:

Նրա շրջապատում համոզված են, որ Արշակյանը ՔՊ-ում «երկար չի ձգի»` դուրս կգա ակտիվ քաղաքականությունից՝ վերադառնալով իր նախկին՝ IT ոլորտ, կամ ինչ-որ ձեւով «ռեւանշի» կգնա։ Չնայած Արշակյանը լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց, որ վիրավորված չէ, ամեն ինչ նորմալ է, սակայն ակնհայտ է, որ նա շատ պասիվ է վերջին շրջանում, եւ ԱԺ անցած քառօրյայի ընթացքում նրա պահվածքն էլ էր դրա մասին վկայում․ անտրամադիր էր եւ նիստն էլ շատ անտարբեր էր վարում։

Ճի՞շտ են տեղեկությունները, որ մտածում եք ակտիվ քաղաքականությունից դուրս գալու մասին, ինչպես նաեւ՝ ՔՊ-ից, հարցրինք Արշակյանին:

«Որ բան ունենամ ասելու, հանրային կասեմ»,- պատասխանեց նա եւ հրաժարվեց այլ հարցի պատասխանել, բայցեւ չհերքեց մեր տեղեկությունները։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի՝ 04. 10․ 25 թ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր