Նիկոլ Փաշինյանի հերթական ձախողումը. «Փաստ»          Դեկտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Եղվարդի խճուղում բшխվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «PAZ» ավտոբուսը    

21 հոկ 2025 12:34

Արարատում «Ford Transit»-ը, մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է դաշտում, կա զnh

Արարատում «Ford Transit»-ը, մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է դաշտում, կա զnhԱյսօր՝ հոկտեմբերի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10:15-ի սահմաններում «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ Մ2 ատոճանապարհի 7-րդ կմ հատվածում՝ դեպի Երասխ ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել և գխիվայր հայտնվել դաշտում: 

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն:

Փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա, մահացածի մարմինը դուրս են բերել ավտոմեքենայից և պատգարակով մոտեցրել դիատարին: 

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունները: 

Մահացածը Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Արայիկ Հ.-ն է: 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր