Տեսանյութ.300․000 ադրբեջանցի Հայաստանու՞մ, թե՞ 300 հազար աշխատատեղ հայերի համար. «Ուժեղ Հայաստան»          Իրանն ԱՄՆ-ի առջև հինգ պայման է դրել բանակցությունները վերսկսելու համար       Մայիսի 13-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

29 հոկ 2025 19:06

Մեղադրանք է ներկայացվել Բյուրեղավան համայնքի ղեկավարին, պաշտոնավարումը կասեցվել է

Մեղադրանք է ներկայացվել Բյուրեղավան համայնքի ղեկավարին, պաշտոնավարումը կասեցվել էՀակակոռուպցիոն կոմիտեից լրատվամիջոցներին հայտնել են, որ քրեական վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել Բյուրեղավան համայնքի ղեկավարին՝ 9 դրվագով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար (ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ի մաս)։

Քրեական վարույթն առնչվում է ձևական աճուրդների միջոցով հողերի ապօրինի օտարմանը: Կոմիտեից նաև հայտնել են, որ համայնքապետի նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել բացակայելու արգելքն ու պաշտոնավարման կասեցումը։

Նշենք, որ Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանն այդ պաշտոնում է 2008թ-ից՝ արդեն 17 տարի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր