Մեր հաջողությունների պատմությունը սկսվել է 2024 թվականին, երբ Հայաստանը և Ադրբեջանը սկսեցին սահմանազատման գործընթացը Տավուշի մարզում
Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ մեր հաջողությունների պատմությունը սկսվել է 2024 թվականին, երբ Հայաստանը և Ադրբեջանը սկսեցին սահմանազատման գործընթացը Տավուշի մարզում։«Ես ուզում եմ միանգամից ասել, որ ինչքան էլ այդ ընթացքում առանձնապես հեշտ չէր մեր հանրությանը պարզաբանել ինչ է տեղի ունենում և ինչու, այսօր տեղի ունեցածը մեզ համար հաջողության պատմություն է։ Պիտի ուղիղ ասեմ, ես անձամբ էլ մասնակցում եմ, կազմակերպում եմ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, մտավորականության, քաղաքական գործիչների, երբեմն կուսակցական գործիչների, երբեմն սփյուռքի մեր հայրենակիցների այցելություններ սահմանազատված Կիրանց և հարակից հատվածներ, ցույց տալու համար, թե ինչ նկատի ունենք մենք խաղաղության օրակարգ ասելով։ Եվ պիտի ուղիղ և անկեղծ ասեմ, ես առայժմ չունեմ որևէ բացասական արձագանք այն ամենից, ինչ մենք տեղում ցույց ենք տալիս»։
Նա ընդգծեց, որ այս փաստաթղթի ամենակարևոր արձանագրումներից մեկը, այն է՝ երկու երկրների միջև սահմանազատման համար բազային սկզբունք է հանդիսանալու Ալմա Աթայի հռչակագիրը, արձանագրված է նաև նախաստորագրված խաղաղության համաձայնագրի տեքստում, ինչպես նաև Վաշինգտոնի հռչակագրում։
«Իհարկե, մեր այս ճանապարհին հաջողության մեծագույն պատմությունը 2025 թվականի օգոստրոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած խաղաղության գագաթաժողովներ, որի արդյունքներով ընդունվեց հռչակագիր և նախաստորագրվեց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղություն»։
