Դեկտեմբերի 24-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Լիբիայի բանակի գլխավոր շտաբի պետին տեղափոխող ինքնաթիռը կործանվել է Անկարայի մոտակայքում       Սիսիանի ոստիկանությունից «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը    

04 նոյ 2025 21:04

ՀՀ քաղաքացիներն օտարերկրյա վարորդական վկայականով 3 ամսից ավելի վարելու դեպքում կտուգանվեն

ՀՀ քաղաքացիներն օտարերկրյա վարորդական վկայականով 3 ամսից ավելի վարելու դեպքում կտուգանվենՆԳՆ ոստիկանությունը հիշեցնում է՝ օտարերկրյա վարորդական վկայականով կարելի է վարել միայն մինչև երեք ամիս: ՆԳՆ ոստիկանությունն այս մասին հաղորդագրություն է տարածել: 

«Հարգելի՛ քաղաքացիներ, օգոստոսի 2-ից գործող օրենսդրական փոփոխությամբ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այդ թվում նաև երկքաղաքացիություն ունեցող անձանց համար նախատեսվել էր արտոնություն տրանսպորտային միջոց վարել օտարերկրյա վարորդական վկայականով Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու պահից սկսած երեք ամսվա ընթացքում։ 

Այն քաղաքացիներն, ովքեր օգոստոսի 2-ի դրությամբ արդեն իսկ գտնվել են Հայաստանի Հանրապետությունում ևս օգտվել են այդ իրավունքից:

Նոյեմբերի 2-ին լրացել է արտոնության համար սահմանված հերթական եռամսյա ժամկետը»,-ասված է հաղորդագրությունում: 

Այն անձինք, ովքեր Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու պահից երեք ամիս անց դեռևս վարում են տրանսպորտային միջոց օտարերկրյա վարորդական վկայականով, կենթարկվեն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանված պատասխանատվության՝ նվազագույն աշխատավարձի տասնապատիկի կամ 10 000 դրամի չափով։

Միաժամանակ, ՆԳՆ-ից հորդորում են այն քաղաքացիներին, որոնց դեպքում եռամսյա ժամկետը չի ավարտվել իրենց հետ ունենալ ոչ միայն օտարերկրյա վարորդական վկայականը, այլև այն փաստաթուղթը, որով մուտք են գործել Հայաստանի Հանրապետություն։ 

Փաստաթուղթն անհրաժեշտ է եռամսյա ժամկետի հաշվարկը հստակ պարզելու համար»,-ասված է հայտարարության մեջ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր