Շենգավիթի թաղապետարանում մաքրուհուն առնչվող դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել          ԱՄՆ-ի և Իսրայելի զինվորականներն ու պաշտոնյաները այլևս անվտանգ չեն լինի աշխարհի ոչ մի վայրում       Ռիսկերը գնահատվում են, գործողությունները կատարվում, Քրիստիննե Գրիգորյանը՝ հնարավոր պшտերազմի մասին    

05 նոյ 2025 09:52

ՔՊ-ում շատերն են վախենում Աստծո նզովքից․ «Հրապարակ»

ՔՊ-ում շատերն են վախենում Աստծո նզովքից․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է․ Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի եւ նրա հավատավոր մի քանի յուրայինների, պարզվում է, ՔՊ-ում շատերն են վախենում Աստծո նզովքից, եւ հենց սա է պատճառը, որ ինչքան էլ Փաշինյանի պարտադրանքը եւ նրան հաճոյանալու ցանկությունը մեծ են, չեն մասնակցում կարգալույծ քահանայի մատուցած ֆեյք պատարագներին։ ՔՊ-ական պատգամավորներից մեկը մեզ հետ զրույցում անկեղծացավ, որ ինչքան ուզում են իրենց սպառնան, պարտադրեն, խնդիրը ոչ թե այն է, որ չեն կիսում Փաշինյանի հակակաթողիկոսական արշավը, այլ իրականում վախենում են Աստծո անեծքից։

Գաղտնիք չէ, որ Հովհաննավանքի պղծության առաջին արարից հետո Փաշինյանը հրահանգել է հաջորդ կիրակի հնարավորինս բազմամարդ մասնակցություն ապահովել, սակայն երկրորդ անգամ ավելի քիչ էին մարդիկ: Իսկ նրանք, ովքեր էլ չեն վախենում Աստծո պատժից ու անեծքից, հասկանում են, որ Փաշինյանի խնդիրն իրականում Եկեղեցին մաքրելը չէ, ինչի մասին այդքան թմբկահարում է։ Եթե Եկեղեցու մաքրությունը գերնպատակ լիներ, ապա Հովհաննավանքում կարգալույծ քահանան պատարագ չէր մատուցի, իսկ նրան օգնող դպիրներն ու հոգեւորականներն էլ ատամնաբույժ կամ հայհոյանք գրող ստատուսչիկներ չէին լինի։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի՝ այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր