Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա, եղանակն առաջիկա օրերին          Գյումրիում 2-ամյա երեխան իրենց տան 3-րդ հարկի պատուհանագոգից անզգուշաբար վայր է ընկել       Նոյեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

09 նոյ 2025 16:15

Ձերբակալվել է Գեղակերտի դպրոցի տնօրեն, ՔՊ-ական Անուշ Համբարձումյանը, նրա նկատմամբ կալանավորման միջնորդություն է ներկայացվել

Ձերբակալվել է Գեղակերտի դպրոցի տնօրեն, ՔՊ-ական Անուշ Համբարձումյանը, նրա նկատմամբ կալանավորման միջնորդություն է ներկայացվելՀակակոռուպցիոն կոմիտեից ի պատասխան «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ Կոմիտեին իրականացրել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որի արդյունքում ստացված տվյալների հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ բարեգործության արգելքը խախտելու դեպքի առթիվ։ 

Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է մեկ անձ։ Անուշ Համբարձումյան նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վաղարշապատ համայնքի Գեղակերտի դպրոցի ՔՊ-ական տնօրեն Անուշ Համբարձումյանը ձերբակալված է։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ՝ Վաղարշապատի ընտրությունների նախօրեին, Անուշ Համբարձումյանն իր տան բակում հասարակական կազմակերպության անվան տակ  «բարեգործական փաթեթներ» էր բաժանում, ինչը ֆիքսել էին լրագրողները։ ենթադրաբար Վաղարշապատի ընտրություններին ՔՊ-ի օգտին ձայներ բերելու համար էր:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր