Հունիսի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Պայմանագրային զինծառայող է մшհացել, նախաձեռնվել է քրեական վարույթ    

10 նոյ 2025 09:50

«Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին և բռնկվել

«Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին և բռնկվելՆոյեմբերի 10-ին, ժամը 00։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին և բռնկվել։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։55-ին, մարվել՝ 01։07-ին։ Այրվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը, իսկ բեռնախցիկը՝ մասամբ։

Վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր