«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

11 նոյ 2025 09:20

Ստեփան Ասատրյանը Հովհաննավանքում կրկին «պատարագ» է մատուցում, սակայն՝ «ինքն իր համար». «Հրապարակ»

Ստեփան Ասատրյանը Հովհաննավանքում կրկին «պատարագ» է մատուցում, սակայն՝ «ինքն իր համար». «Հրապարակ»«Հրապարակ» օրաթերթը գրում է. Օհանավանցիներից մեկը պատմեց, որ կիրակի օրը Ստեփան Ասատրյանը (Տեր Արամ) Հովհաննավանքում կրկին «պատարագ» է մատուցել, սակայն՝ «ինքն իր համար»՝ դատարկ վանքում: Նախորդ 2 շաբաթներին Փաշինյանի վարչական ռեսուրսի շնորհիվ մի քանի հարյուր մարդ էր մասնակցում, այս շաբաթ այդքանն էլ չի եղել:

Օհանավանի վարչական ղեկավար Էդգար Հայրապետյանը մեզ ասաց, որ ինքը չի մասնակցել պատարագին եւ տեղյակ չէ, թե քանի մարդ է մասնակցել։ Իսկ ի՞նչ կարծիքի եք Ասատրյանի մասին, ճի՞շտ է անում, որ իր տեղը չի զիջում օրինական քահանաներին։ «Անկեղծ ասած` ես դուրս եմ էդ թեմաներից: Եկեք՝ իմ կարծիքը ես չասեմ, նա համայնքում ընդունված հոգեւորական է, մնացած ոչ մի բան չգիտեմ: Եթե չհարգեն, նրա պատարագներին չեն գնա, եթե գնում են, ուրեմն հարգում են»

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր