Սպասվում է տեղումներ և մառախուղ, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա          Կասկածելի «հետազոտություններն» ու նմուշառումները Հայաստանում շարունակվում են. իսկ ի՞նչ են անում համապատասխան մարմինները. «Փաստ»       Այ թե նաև ինչի համար էին խլում ՀԷՑ-ը. «Փաստ»    

11 նոյ 2025 14:07

Ադրբեջանի ներկայացրած նախապայմանը Հայաստանի համար ընդունելի և լեգիտիմ չէ

Ադրբեջանի ներկայացրած նախապայմանը Հայաստանի համար ընդունելի և լեգիտիմ չէԱդրբեջանը նախապայման է ներկայացնում, ինչը Հայաստանի համար ընդունելի ու լեգիտիմ չէ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը` անդրադառնալոց խաղաղության պայմանագրի ստորագրմանը։

Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը։

«Այս պահին ես չեմ կարող ասել՝ կա հստակ օր խաղաղության պայմանագրի ստորագրման համար: Տեքստը պատրաստ է: Տեքստի շուրջ այլևս բանակցություններ չեն լինելու: Մեր ակնկալիքն այն է, որ հնարավորինս շուտ ստորագրենք այն: Բայց դուք գիտեք նաև՝ Ադրբեջանը նախապայման է ներկայացնում, ինչը Հայաստանի համար ընդունելի, լեգիտիմ նախապայման չէ»,-ասել է Խանդանյանը:

Հարցին, թե Սահմանադրությունը նկատի ունի՞,  Խանդանյանը պատասխանեց, այո:

«Ես նորից եմ ասում, անկլավների հարցը սահմանազատման հարց է ամբողջությամբ, իսկ խաղաղության պայմանագրի մասով ես չէի ասի, որ փակուղային իրավիճակ է, որովհետև 1 տարի առաջ էլ ընդհանրապես տեքստի համաձայնումն էր համարվում փակուղային»,-ավելացրել է Խանդանյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր