Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը       Ապրիլի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

11 նոյ 2025 22:15

Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում, Կարենիս գյուղում հրդեհ է բռնկվել տանը կից խորդանոցում

Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում, Կարենիս գյուղում հրդեհ է բռնկվել տանը կից խորդանոցումԱյսօր՝ նոյեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարենիս գյուղում տուն է այրվում, հայտնում է Shamshyan.com-ը։

Օպերատիվորեն ժամանել են Հրազդանի և Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները նախ կանխել են սեփական տանը կից գտնվող խորդանոցում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր